Հունիսի 5-ի գիշերն Աբովյանում մահվան նման դեպք չի գրանցվել. Կոտայքի մարզպետարանի հերքումը

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 8, 24News

բժշկական

Կոտայքի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ «Hraparak.am լրատվական կայքը սույն թվականի հունիսի 7-ին հրապարակել է «Աբովյանում կորոնավիրուսով վարակված կինը մահացել է հիվանդանոցներում տեղ չլինելու պատճառով» վերտառությամբ հոդված, որում խեղաթյուրված է դեպքի վերաբերյալ տեղեկատվությունը:

-Կոտայքի մարզպետարանի Առողջապահության և սոցիալական հարցերի վարչությունը Hraparak.am կայքի խմբագրությանը հորդորում է իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ չհրապարակել և պահանջում՝ անհապաղ հերքել կայքում տեղ գտած վերոնշյալ հրապարակման մեջ առկա տեղեկությունը:

- Հունիսի 4-ի լույս 5-ի գիշերն Աբովյան քաղաքում մահվան նմանատիպ դեպք չի գրանցվել: Առաջնորդվելով «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքով, այլ մանրամասներ չենք կարող ներկայացնել:

- Ինչ վերաբերում է հիվանդանոցներում տեղ չլինելու պատճառով քաղաքացիներին չընդունելու պնդմանը, ցանկանում ենք եւս մեկ անգամ փաստել, որ չնայած բժշկական հաստատությունների գերծանրաբեռնվածությանը, արվում է ամեն հնարավորը մեր քաղաքացիներին ժամանակին անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերելու համար: Կոտայքի մարզում վարակված բոլոր քաղաքացիները գտնվում են պոլիկլինիկաների եւ ամբուլատորիաների բուժաշխատողների հսկողության ներքո: Իսկ ծանր ընթացքով դեպքերը հոսպիտալացվում են:

Այս հրապարակումը արտատպած մյուս կայքերին ևս կոչ ենք անում զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց եւ իրենց էջերում տեղադրել վերոգրյալ պարզաբանումը»:

--0--ԼՄ