Ինչպե՞ս պետք է բուժել ասիմպտոմ վարակակրին տնային պայմաններում

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 8, 24News

կովիդ կորոնա

ՀՀ կառավարությունը հարցազրույց է հրապարակել, որի շրջանակում Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ներհիվանդանոցային վարակների կանխարգելման բաժնի պետ Ռոմելլա Աբովյանն ներկայացնում է տան պայմաններում կորոնավիրուսով վարակվածի բուժման կանոնները։

Ըստ մասնագետի՝ պացիենտը հնարավորինս պետք է առանձնացվի լավ օդափոխություն ունեցող սենյակում, սահմանափակի շփումներն ընտանիքի այլ անդամների հետ, վարակակրի սպասքը պետք է լվանալ 60C-ից բարձր ջերմաստիճանի տակ, այնուհետև՝ չորացնել և առանձնացնել: Յուրաքանչյուր օգտագործումից հետո հականեխիչ նյութերով պետք է ախտահանել նաև սանհանգույցը։

Մանրամասները՝ ստորև ներկայացվող տեսանյութում:

--0--ԼՄ