«Ազատ հայրենիք-ՔՄԴ»-ի՝ Արցախում կորոնավիրուսի դեմ պայքարի վերաբերյալ հայտարարությունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 8, 24News       

կորոնավիրուս

Արցախի Ազգային ժողովի  Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցությունը հայտարարություն է տարածել Արցախում նոր տիպի կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի վերաբերյալ։ 

Հայտարարությունում մասնավորապես ասված է․

«Խոր մտահոգություն արտահայտելով վերջին շրջանում Արցախի Հանրապետությունում և Հայաստանի Հանրապետությունում նոր տիպի կորոնավիրուսի վարակի արագ տարածման վերաբերյալ,

Հիմք ընդունելով Արցախի Հանրապետության նախագահի 2020 թվականի ապրիլի 12-ի ՆՀ-32-Ն հրամանագիրը,

Հաշվի առնելով ԱՀ ԱԺ «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցութան նախաձեռնությամբ 2020թ-ի հունիսի 6-ին ԱՀ խորհրդարանում Արցախի Հանրապետությունում նոր կորոնավիրուսի համավարակի իրավիճակով պայմանավորված Արցախի Հանրապետության պետական նախարար, պարետ Գրիգորի Մարտիրոսյանի և Առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանի հետ հանդիպման ընթացքում քննարկումների արդյունքները,

Կարևորելով հանրության առողջության անվտանգության պահպանումը, հիվանդության տարածման կանխարգելումը և այդ հարցում խորհրդարանականների գործուն աջակցությունն ու մասնակցությունը,

Պատրաստակամություն հայտնելով ակտիվ մասնացել նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարի կանխարգելիչ և քարոզչական աշխատաքներին,

Կոչ է անում

Արցախի բնակչությանը ցուցաբերել բարձր ինքնագիտակցություն և խստագույնս պահպանել ԱՀ պարետի որոշմամբ սահմանված անվտանգության կանոնները, հետևել Առողջապահության նախարարության կողմից տրամադրված ուղեցույցերին՝ մասնավորապես

1․ Մարդաշատ վայրերում պարտադիր կրել դիմակ

2․ Պահպանել սոցիալական հեռավորությունը,

3․ Պարբերաբար ախտահանել ձեռքերը:

Ինչպես նաև ակտիվացնել վարակի կանխարգելմանն ուղղված քարոզչական աշխատանքները` միանալով ԱՀ նախագահի կոչին»:   --0—ՄՀ