Ունեք 403 ծանր և 94 ծայրահեղ ծանր վիճակում գտնվող պացիենտ․ Արսեն Թորոսյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 8, 24News   

Այս պահի դրությամբ մենք ունեք 403 ծանր և 94 ծայրահեղ ծանր վիճակում գտնվող պացիենտ։ Այս մասին ճեպազրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Թիվը վերջին օրերին կարծես թե կայուն է, ինչը մի կողմից լավ է, մյուս կողմից բացարձակ թվով շատ բարձր է։Մենք պետք է ամեն ինչ անենք, որ ծանր և ծայրահեղ ծանր քաղաքացիների թիվը քչանա, իսկ դրան կարող ենք հասնեռլ ընդհանուր թվի քչացման արդյունքում»,- նշեց նա։

Նա հավելեց, որ ընդհանուր գումարային մոտ 350 մահճակալի ծավալման որոշում է կայացվել, ինչը մոտ 15 տոկոսով ավել է քան այսօր գործում է։

  --0—ՄՀ