4-րդ զորամիավորման զորամասում անցկացվել է արգելագոտիների հաղթահարման պարապմունք

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 8, 24News       

ՊՆ

Զինծառայողների ֆիզիկական պատրաստության մակարդակն ամրապնդելու նպատակով հունիսի 8-ին 4-րդ զորամիավորման հատուկ նշանակության ստորաբաժանումներից մեկն անցկացրել է արգելագոտիների հաղթահարման պարապմունք:

Զինծառայողները հմուտ գործողություններով և սահմանված ժամկետներում կատարել են առաջադրված խնդիրները:   --0—ՄՀ