Աշտարակի կամրջից հավանաբար ցած նետված քաղաքացին ստացել է բազմաթիվ կոտրվածքներ. ԱԻՆ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 8 24News

հասարակական

ԱԻՆ-ից հայտնում են, որ հունիսի 8-ին` ժամը 16:44-ին, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակի կամրջի տակ կա քաղաքացի, որը հավանաբար ցած է նետվել կամրջից։ 

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Կամրջի տակ հայտնաբերվել է բազմաթիվ կոտրվածքներով քաղաքացի։ Շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են առաջին բուժօգնություն։

Փրկարարները քաղաքացուն պատգարակով մոտեցրել են (մոտ 1 կմ) շտապօգնության ավտոմեքենային։

--0-- ՍՊ