Այո՛, պահաջում ենք կառավարության 100% փոփոխություն, ոչ մի բանով կաշկանդված չենք

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 8, 24News 

ԲՀԿ-ն շարունակում է պնդել, որ կառավարությունը պետք է փոխվի, միևնույն ժամանակ չեն հստակեցնում՝ դա իշխանափոխության պահանջ է, թե ոչ։

24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանն ասել է, որ  կաշկանդված չեն իրենց պահանջներն արտահայտելու մեջ։

«Այո՛, մենք պահաջում ենք կառավարության 100 տոկոս փոփոխություն։ Այս պահին հանդիպումներ ենք ունենում քաղաքական ուժերի, անհատների հետ, և դրանք միայն քաղաքական բնույթի չեն։ Բոլորս ի վերջո պետք է հասկանանք՝ ինչ ելքեր կարող ենք գտնել»,- ասել է նա։

Պատգամավորի խոսքով՝ ընթանում է բնականոն քաղաքական գործընթաց,որին իրենք կոշտ գնահատական են տվել։

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ