Ազատումներ էլի կլինեն, կառավարության արգելակները չեն աշխատում․ Միքայել Մելքումյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 8, 24News 

«Ես չեմ զարմանա, եթե նորից ու անընդհատ մենք տեսնենք պաշտոնանկություններ, ավելին ասեմ, հանրապետությունում ստեղծված այս լարված իրավիճակում առաջիկայում հրաժարականներ ու ազատումներ էլի կլինեն»,-անդրադառնալով ոստիկանապետի, ԱԱԾ տնօրենի և ԶՈՒ ԳՇ պետի հրաժարականներին՝ այս մասին 24TV-ի եթերում ասել է ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը:  

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորի խոսքով, հենց մի բան ասում ես, կամ իրավիճակից դուրս գալու քո տարբերակն ես առաջարկում, որը չի համընկնում իրենց տեսակետների հետ, միանգամից սկսում են՝ դու դավաճան ես, և այլն, ու սա այն դեպքում երբ կառավարության արգելակները չեն աշխատում:  

«Տեսաք մեր վերջին հայտարարությանն իշխող թիմի արձագանքը, դա նշանակում է, որ այդ թիմը պատրաստ չի կոնստրուկտիվ երկխոսության»,-նշել է բանախոսը:

Մանրամասները՝ տեսանյութում:

--0--ԿԿ