Խուճապային ու հիստերիկ արձագանքներ էին. Աբովյանը՝ «Իմ քայլին»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 9, 24News 

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը խուճապային ու հիստերիկ է որակում «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների արձագանքը՝ ուղղված ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ կառավարության կազմի 100 տոկոսի փոփոխության մասին արված հայտարարութանը: 24News-ի հետ զրույցում նա նշեց, որ իշխանությունը փոխանակ վերլուծեր Ծառուկյանի առաջարկը՝ ոչ ադեկվատ կերպով արձագանքեց դրան:

«Իշխանությունը չի ուզում ընդունել, որ տապալել է համավարակի դեմ պայքարը, հետևաբար նրան այլ բան չի մնում, քան սպառնալն ու հոխորտալը: Այս վիճակի մասին հազար անգամ ենք ասել, բայց ասողին լսող է պետք: Անլուրջ ժպտում էին, երբ ասում էինք՝ ճգնաժամի առջև ենք կանգնելու»,- ընդգծեց պատգամավորը:

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ