Տեսախցիկը արձանագրել է  45-ամյա տղամարդու վրաերթի պահը.բժիշկները պայքարում են կյանքի համար

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 7, 24News

Երեկ՝ հունիսի 7-ին ծայրահեղ ծանր ախտորոշմամբ Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի: Այս մասին հայտնում է Shamshyan.com կայքը՝ տեղեկացնելով, որ քաղաքացին Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Խուդյակովի փողոցի բնակիչ, 45-ամյա Կարեն Ավագյանն է, ով վրաերթի է ենթարկվել սև գույնի ավտոմեքենայի վարորդի կողմից Ավան վարչական շրջանի «Ավանի կինոյի» մոտ:

Վարորդը, Կ. Ավագյանին թողնելով անօգնական, դիմել է փախուստի: Տեսախցիկն արձանագրել է վրաերթի պահը և ոստիկանները որոնում են փախուստի դիմած վարորդին ու նրա ավտոմեքենան:

--0-- ԱՀ