Հայաստանում կորոնավիրուսից մեկ օրում 352 մարդ է ապաքինվել․ վարակման 350 նոր դեպք կա

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 9, 24News       

կորոնավիրուս

Հայաստանում հունիսի 9-ի դրությամբ կորոնավիրուսի  350 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 13  հազար 675 է։ Կորոնավիրուսից ապաքինվել է  352 մարդ, շարունակում է բուժվել 8933-ը:

Երկրում հիվանդության բռնկումից ի վեր ընդհանուր առմամբ ապաքինվել է 4451 մարդ։

Կորոնավիրուսի հետևանքով գրանցվել է մահվան ևս 6 դեպք։ Մահացածների ընդհանուր թիվը   217 է ։ Այլ պատճառով գրանցված մահվան դեպքերի թիվը հասել է 74-ի։

Ընդհանուր առմամբ թեստավորվել է 71 հազար  405 քաղաքացի:

 

--0—ՄՀ