Շրջակա միջավայրին հասցվել է 148 մլն դրամից ավելի վնաս․ տեսչական մարմին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 9, 24News       

տեսչական մարմին

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2020թ. մարտի 09-ից ապրիլի 30-ն ընկած ժամանակահատվածում բուսական աշխարհի պահպանության ոլորտում արձանագրվել է 196 դեպք, որից 148-ով հաշվարկվել է 148.710.812 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 81-ով նշանակվել 11.165.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Այս մասին հայտնում են Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից:

Նշված ժամանակահատվածում կենդանական աշխարհի պահպանության ոլորտում արձանագրված 6 դեպքից 4-ով հաշվարկվել է 135.700 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 2-ով նշանակվել 130.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։   --0—ՄՀ