Նիկոլ Փաշինյանը կմեկնի Մոսկվա՝ մասնակցելու Հաղթանակի շքերթին

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 9, 24News

նիկոլ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնում է Ռուսաստանի Դաշնություն։ Այդ մասին 24News-ին հայտնեց վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը: Ըստ խոսնակի՝ վարչապետն ընդունել է հրավերը և հունիսի 24-ին կմեկնի Մոսկվա։

Նշենք, որ հունիսի 24-ին Մոսկվայում Հաղթանակի շքերթ է նախատեսվում։ Հաղթանակի օրվա միջոցառումները հետաձգվել էին կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով։

--0—LՄ