Վրաստանում կորոնավիրուսի 8 նոր դեպք է հաստատվել․ վարկման դեպքերը 818-ն է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 9, 24News       

կորոնավիրուս

Վրաստանում հունիսի 9-ի դրությամբ կորոնավիրուսի  8 նոր դեպք է հաստատվել։ Վարակման դեպքերի ընդհանուր թիվը հասել է 818-ի։ Այս մասին հայտնում է  կառավարության կողմից ստեղծված հատուկ Stopcov.ge կայքը:

Երկրում կորոնավիրուսից ապաքինվել է 686 մարդ, մահացածների ընդհանուր թիվը կազմում է 13։

Կարանտինի ռեժիմում է գտնվում 2902 մարդ, ստացիոնարում՝ 249-ը:    --0—ՄՀ