Մեկ օրում 5 հետախուզվող է հայտնաբերվել․ 4-ը՝ ներկայացել է կամավոր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 9, 24News    

ոստիկանություն

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 8-ից 9-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 42 դեպք, որից 6-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ խարդախության՝ 7, անձնական ունեցվածքի գողության և ընտանեկան բռնության՝ 4-ական, մարմնական վնասվածք հասցնելու` 3, յուրացման կամ վատնման, թմրամիջոցի հայտնաբերման ու պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 2-ական, անձի առևանգման, բնակարանային գողության, գույքի դիտավորությամբ ոչնչացման, ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության, հարկերից խուսափելու, զենք-զինամթերքի առգրավման, խուլիգանության, ապօրինի ծառահատման, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու կամ ղեկավարելու, դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի և սպանության սպառնալիքի` 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 5 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 4-ը։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 3, մարմնական վնասվածք հասցնելու, պետական-հասարակական ունեցվածքի գողության և կողոպուտի 1-ական դեպք։
1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 14 պատահար, ինչի հետևանքով 19 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: --0—ՄՀ