Մխիթարյանը ևս մի քանի տարի ցանկանում է խաղալ «Ռոմայում»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 9, 24News       

Մխիթարյան

Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանն ասել է, որ կցանկանար ևս մի քանի տարի կարիերան շարունակել իտալական «Ռոմայում»։

«Ես հավանում եմ Հռոմն ու «Ռոման»,կցանկանյի մնալ այստեղ, բայց դա իմ գործը չէ։ Ես առավելագույն ջանքերով մարզվում եմ, սովորում եմ իտալերեն, որպեսզի լավացնեմ այն։ Տեսնենք, թե ինչ կլինի։ Ակումբի ու գլխավոր մարզիչի փիլիսոփայությունը համապատասխանում է ինձ։ Ես շատ երջանիկ եմ խաղալ այն ֆուտբոլը, որը դավանում է «Ռոման»,- ասել է Մխիթարյանը։  --0—ՄՀ