Գագիկ Ծառուկյանին արդարացնող դատավորներից մեկը ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հայրն է

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 9, 24News

գագիկ

ՀՀ ԱԻՆ նախկին նախարար Հրաչյա Ռոստոմյանը ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել, համաձայն որի՝ բռնաբարության համար մեղադրվելուց տարիներ անց Գագիկ Ծառուկյանն արդարացվել է: 

«Տարիներ առաջ եղել է Վճռաբեկ դատարանի արդարացման վճիռը։ Փա՛ռք Աստծո՝ կան մարդիկ, որոնք գիտեն ճշմարտությունը, որ այդ պատմության հիմքում ընկած է սովորական շանտաժի մի սովորական պատմություն»,-ֆեյսբուքյան էջում գրել է Ռոստոմյանը:

Ըստ փաստաթղթի՝ Գագիկ Ծառուկյանին արդարացնող դատավորներից մեկը ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հայրն է՝ Մհեր Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ հունիսի 8-ից համացանցում լայնորեն տարածվել են ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին վերաբերող խմբակային բռնաբարության և կողոպուտի գործով նյութի մանրամասները: Ըստ հրապարակման՝ Գագիկ Ծառուկյանը 1979 թվականին դատապարվել է 7 տարվա ազատազրկման: 

--0—LՄ