Mitsubishi-ն Հրազդանի կիրճի ճանապարհին բախվել է բետոնե հենապատին. կա վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 9, 24News 

հասարակական

Հունիսի 9-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցե Երևանում։ Ժամը 13։30-ի սահմաններում Mitsubishi Pajero մակնիշի ավտոմեքենայի վարորդը Հալաբյան փողոցից դեպի Հրազդանի կիրճ տանող ճանապարհին՝ կամրջի հարևանությամբ, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել բետոնե հենապատին, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։ 

--0--ԿԿ