«Ռեալը» Ռամոսին առաջարկել է ակումբում մնալ մինչև 2022 թվականը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 9, 24News     

Ռամոս

«Ռեալը» մտադիր է պահել թիմի ավագ Սերխիո Ռամոսին։ Այս մասին հայտնում է Sports.ru-ն։

Մադրիդյան ակումբը ֆուտբոլիստին պայմանագիրը կառաջարկի երկարաձգել մինչև 2022 թվականի ամառ։ Իսպանացին նույնպես ցանկանում է հանդես գալ «Ռեալում», այնպես որ խնդիրներ պետք ա չծագեն։ Ընդ որում, նշվում է, որ կողմերը դեռ բանակցություններ չեն սկսել։

34-ամյա Ռամոսի պայմանագիրը նախատեսված է մինչև 2021 թ․ ամառ։   --0—ՄՀ