Անցյալի քաղաքական ուժերը այսօր պատրաստում են աննախադեպ հարձակում. հայտարարություն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 9, 24News

.

ԵԹԵ ԲՈԼՈՐԸ

Հարգելի  հայրենակիցներ...Այսօր, թավշյա  հեղափոխությունից ընդամենը  երկու  տարի  անց, մեր  ընդհանուր տան  վրա  պատրաստվում  է  իր  մաշտաբով  աննախադեպ  հարձակում`  անցյալի  ուժերի  կողմից: Դրանք  հափշտակող  և  գողացող քաղաքական  գործիչներն  են և  բակային  հեղինակություններ` իրենց  անցյալով.  նրանք`  ովքեր ետ  են  մղվել, բայց  չեն  պարտվել  և  տապալվել այսօր  պատերազմ  են  հայտարարել:  Պատերազմ  իր իսկ  ժողովրդին, ով  ամբողջ  աշխարհի  հետ  միասին  ծանր  օրեր  է  վերապրում: Պատերազմ  հայտարարել  երկրին, որն առանց  այն  էլ  պատերազմական  դրության  մեջ  է: Նրանք  քիչ  են: Ընդհամենը  4%: Սակայն  այս  4 տոկոսը  տասնամյակներ  շարունակ  տառապանքի  և  ունեզրկության  են  տարել   մեր  ժողովրդին, իսկ այժմ  որոշել  են  կանգնեցնել  մեր  իսկ  կերտած  նորագույն  պատմության անիվը: Պատմություն,  որով  հպարտանում  ենք  մենք, և  ոչ  միայն  մենք, այլ  ողջ  աշխարհը,  որով  կհպարտանան  նաև  մեր  գալիք սերունդները: Այս  4% փորձում  է  մեզ  կրկին  մատնել վախի  մթնոլորտում  տիրող գաղափարական  ստրկության,  և  փորձում  է հասնել  դրան, իմի  դնելով   ցածրությամբ  ու  ստորությամբ  ներծծված  իրենց  խղճուկ  տաղանդը: Այս  4%-ը  թաքուն  ու  բացահայտ ստելով  իր  սեփական  ժողովրդին, ուզում են խլել  մեր  երկրի  ապագան,  սպանելով  յուրաքանչյուրիս  մեջ  ազատատենչ  ոգին  և  փոխարինել  այն  կիսասոված  և  վախվորած  ստրուկի  հոգեբանությամբ: Նրանք  կրկին  ուզում  են մեզ  ետ  շպրտել  դեպի  ջախջախիչ  անօրինական  կյանք, և անում  են  այդ  մեկ նպատակով`  շարունակել  գողանալ  և  փրկել  սեփական  գողոնը: Իրենց  պայքարի  ողջ  գաղափարը`   ամեն  բան  հանուն  ազգի «երջանկության»  պարզ տեսանելի  է դրդապատճառներում: Բարոյականություն  ասվածը  իրենց  համար, իրենց  ընտրած  պահի  մեջ  է: Այս  մարդկանց  բոլոր  արժեքները  իրենց  ընտրած  մեթոդների  մեջ  է`  խաբեություն, զրպարտություն, թալան  և  դավաճանություն:Նրանց  ողջ  էությունը  , իրենց  իսկ  կատարած  գործերի մեջ  է` կաշառք, շանտաժ  և  դավաճանություն: Այսօր  մենք  պետք  է ոտքի  կանգնենք , սա  լրջագույն  ահազանգ  է`  պետք  է  սթափվենք:  Մենք` մեր  երկրի  մտավորականության  ներկայացուցիչներով  կոչ  ենք  անում  բոլոր  նրանց,  ովքեր  մտահոգված  են  մեր  երկրում  տիրող  վտանգավոր  և  պայթունավտանգ  իրադարձություններով` սեփական  ձայնը  բարձրացնելու  և  միավորվելու  համար: Կանգնելու  մեր  կերտած  արժեքների  պաշտպանության  համար, համախմբվել  և  օգնել  մեր  ժողովրդամետ  իշխանությանը  լուծելու  բոլորիս  առաջ  ծառացած  խնդիրները`  ով  ինչպես  և  ինչով  կարող է: Մենք  պետք  է  հայտարարենք  պատերազմ  նրանց,  ովքեր  պատերազմ  են  հայտարարել  մեր  ապագային: Պատերազմ  հայտարարել  նրանց, ովքեր  խաղալով  ժողովրդի  առողջության  և համբերության հետ, պետության  ճակատագրի  հետ`  արհամարում  են  ղեկավար  անձնակազմի  ցուցումները  և  հրամանները:Մենք  կհաղթենք  այս  ճակատամարտը    օրինապահությամբ և  տոկունությամբ: Մենք  կլինենք  վճռական  և  թիկունք  կլինենք  այն  մարդկանց, որոնց  ընտրել  ենք, և  ովքեր  չափազանց  դժվար  և  վտանգավոր  պայմաններում   օր  ու   գիշեր  աշխատում  են,  ջանք  չեն  խնայում, որպեսզի  փրկեն  պետականության նավը,   ամեն  բան  անելով, որպեսզի  նվազագույն  կորուստներով  մեզ  բոլորիս  դուրս  բերեն  անվտանգ  քաղաքակրթության  նավահանգիստ: Մենք  թույլ  չենք  տա  ո՛չ մկներին, ո՛չ  առնետներին  քայքայել  նավը  ներսից: Մենք  թույլ  չենք  տա  նրանց  մոտենալ  ղեկին:  Եվ  թույլ  չենք  տա  նրանց փախչել,  քանի  որ  մեր  նավը  չի  սուզվի  և  կընթանա  առաջ:   Ժողովրդին  պետք  չեն  տերեր, նա  ինքը  տեր  է:  Ժողովուրդը դա  հասկացել  է: Մնում  է  դա  հասկանան  նրանք,  ովքեր  ետ  են  մնացել  թե՛  ժամանակից, թե՛  սեփական  ժողովրդից:

ՀՀ քաղաքացիներ՝

Էդուարդ Համբարձումյան, Միքայել Պողոսյան

--0-- ՍՊ