ՄԻԵԴ-ը հանդես է եկել Ռոբերտ Քոչարյանի օգտին․ Россия 24

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 9, 24News     

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը պատասխանել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի իրավապաշտպանների գանգատներրին: ՄԻԵԴ վճռին անդրադարձել է ռուսական Россия 24 հեռուստաալիքը։

Ըստ ռեպորտաժի՝ դատարանը նշել է, որ Հայաստանում օրենսդրություն է փոխվել, և Քոչարյանին ցանկանում են դատել ավելի կոշտ հոդվածով, որը շատ ավելի ուշ է հայտնվել, ինչն անթույլատրելի է:

Россия 24-ը հիշեցնում է, որ Ռոբերտ Քոչարյանը ձերբակալվել է 2018 թվականի հուլիսին, Երևանում: Նրան մեղադրում են սահմանադրական կարգը տապալելու մեջ. խոսքը 2008 թվականի մարտի 1-ի բողոքի ակցիաները ցրելու մասին է:  Անցյալ տարվա մայիսին Քոչարյանն ազատ էր արձակվել , սակայն արդեն հունիսին վերաքննիչ դատարանը նոր ձերբակալության մասին որոշում էր կայացրել:    --0—ՄՀ