1-ին զորամիավորման զորամասում անվտանգության կանոնների պահպանման պարապմունքներ են անցկացվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 9, 24News     

ՊՆ

1-ին զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերում հունիսի 8-ից 9-ը անցկացվել են անվտանգության կանոնների պահպանման գործնական պարապմունքներ։

Բացազատված ուսումնական կետերում ներկայացվել են զենք-զինամթերքի ու ռազմական տեխնիկայի շահագործման, առաջին բուժօգնության կազմակերպման, քիմիական և պայթուցիկ նյութերի ճիշտ օգտագործման կարգը, զինծառայողները հրահանգավորվել են անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ: --0—ՄՀ