Արարատի մարզպետարանի աշխատակիցները ստուգայցեր են կատարել. դիմակ չկրողները տուգանվել են

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 9, 24News

ստուգումներ

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Արդեն մեկ շաբաթ է՝ Արարատի մարզպետարանի աշխատակիցները շրջում են մարզի համայնքներում և զգուշացնում քաղաքացիներին, որ պարտադիր դիմակ կրեն և պահպանեն պարետատան ցուցումները:

Երեկ և այսօր մարզպետարանի աշխատակիցները վերահսկողություն են իրականացրել մարզի ոստիկանների հետ` Արտաշատ, Մասիս, Վեդի, Արարատ և Արալեզ համայնքներում: Այս ընթացքում արձանագրվել է, որ քաղաքացիների մեծ մասը դիմակ կրում են: Իսկ այն քաղաքացիները, որոնք դիմակ չեն կրել՝ տուգանվել են:

Վերահսկողության ընթացքում հսկող խմբին է միացել նաև Արալեզ համայնքի ղեկավարը, որը նույնպես իր համայնքի բնակիչներին հորդորել է պարտադիր դիմակ կրել:

Վաղը վերահսկողությունը շարունակվելու է»:

--0-- ՍՊ