ԲՀԿ-ն նիստ է հրավիրել, քննարկվել է Ծառուկյանի ելույթից հետո ստեղծված աժիոտաժը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 9, 24News 

քաղաքական

Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ հունիսի 9-ին տեղի է ունեցել ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության հերթական նիստը, քննարկվել են Ծառուկյանի ելույթից հետո պատգամավորների, հասարակական գործիչների արձագանքները և խմբակցության հետագա անելիքները։ Այդ մասին 24News-ին տեղեկացրեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը։ 

Պատգամավորի խոսքով՝ խմբակցության քննարկումների շարքն ավարտելուց հետո միասնական օրակարգ կձևավորեն և հանդես կգան հայտարարությամբ, թե ի վերջո ո՞ր ուժերի, քաղաքական գործիչների հետ են գործընթաց սկսելու։ 

«Նիստի ժամանակ որևէ հրատապ բան չի քննարկվել, նոր որոշումներ չեն կայացվել, հերթական նիստ է եղել։ Պարոն Ծառուկյանն օրեր առաջ իր ելույթում հայտարարեց, որ դեռ մեկ ու կես տարի առաջ կառավարության 90 տոկոսը պետք է փոխվեր ներկայացված ծրագրերի համար, և մենք հիմա էլ գտնում ենք, քանի որ կառավարությունը ձախողել է տարբեր ոլորտներում աշխատանքը, պետք է 100 տոկոսով հրաժարական տա», - նշեց Շաքե Իսայանը։

Սոնա Գրիգորյան 

--0--ԿԿ