Ուժայինների փոփոխությամբ Նիկոլն իր իշխանության հոգևարքն է երկարացնում. Արմեն Աշոտյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 9, 24News 

«Այս կառավարությունը ապիկար, տգետ, անպատասխանատու կառավարություն է, և դա բացահայտելու համար կորոնավիրուսը բավարար եղավ, և ցավոք այս ապիկարության գինը վճարում ենք մենք, մեր քաղաքացիները՝ իրենց առողջությամբ և իրենց կյանքով։ Արձանագրված է շուրջ 300 մահ և տարածաշրջանում հիվանդացության ամենաբարձր ցուցանիշները»,- այս մասին 24TV-ի եթերում ասել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«Այս ամեն ինչը Նիկոլ Փաշինյանի անձնական կատաստրոֆան է, իր քաղաքական դատարկ ամբիցիաների դատավճիռը, և ուժային կառույցներում նման կադրային փոխատեղումներով նա փորձում է ընդամենը երակարացնել իր իշխանության հոգևարքը»,- նշել է Աշոտյանը:

Բանախոսի պնդմամբ, նոր նշանակումների ողջ իմաստը հետևյալն է, ուժային կառույցները դարձնել մաքսիմալ կառավարելի, և պատրաստվել ռեպրեսիվ նոր ալիքի:

Քննարկվել է նաև ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունից հետո ստեղծված ներքաղաքական պատկերը, Փաշինյանի արձագանքը դրան, ինչպես նաև առաջիկա զարգացումները:

Մանրամասները՝ տեսանյութում:

--0--ԿԿ