Եվրամիությունն աջակցում է Հայաստանին՝ COVID-19 համավարակի դեմ պայքարում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 9, 24News

․

Եվրամիությունն աջակցում է Հայաստանին ՝ Քովիդ-19 համավարակի դեմ պայքարում՝ «Team Europe» մոտեցման համակարգված և բազմակողմ մոտեցմամբ․ այն իրականացվում է ԵՄ-ի, իր անդամ պետությունների և եվրոպական ֆինանսական հաստատությունների ռեսուրսների մեկտեղման միջոցով:

Վիրտուալ առաքելության շրջանակներում, Եվրոպական հանձնաժողովի Եվրոպական հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի հետ համագործակցության բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսը և ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը անցկացրել են համակարգման նիստ ԵՆԲ-ի Հարավային Կովկասի տարածաշրջանային ներկայացուցչության ղեկավար Մաչեյ Չուրայի, ՎԶԵԲ-ի Երևանյան գրասենյակի ղեկավար Դիմիտրի Գվինդաձեի, Զարգացման ֆրանսիական գործակալության Հարավային Կովկասի գրասենյակի տնօրեն Գաել Ասայագիի, Նիդերլանդների զարգացման ֆինանսական ընկերության ներկայացուցիչ, ՀՀ-ում հավատարմագրված Նիդեռլանդների Թագավորության դեսպանության ղեկավարի տեղակալ Լուս Լամեթսին և Հայաստանում Գերմանական զարգացման բանկի ծրագրերի ավագ համակարգող Բելլա Անդրեասյանի մասնակցությամբ՝ ներկայացնելու Քովիդ-19- ի դեմ պայքարում Հայաստանին ցուցաբերվող աջակցության մանրամասները:

«Team Europe» ը սերտորեն համագործակցում է հայ գործընկերների հետ երկրում պետական և մասնավոր ներդրումներին աջակցելու ուղղությամբ: Մենք #Ուժեղ ենք միասին:

--0-- ԱՀ