Հայաստանը ներկայացնող շախմատիստները կմասնակցեն Djerba Women Online open առցանց մրցաշարին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 9, 24News

շախմատ

Հայաստանի ներկայացնող շախմատիստները կմասնակցեն Djerba Women Online open կանանց առցանց մրցաշարին:

Մրցաշարին մասնակցությունն արդեն իսկ հաստատել են` Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Մարիա Գևորգյանը, Սուսաննա Գաբոյանը, Աննա Խաչատրյանը, Արմինե Բաբայանը, Վերոնիկա Խաչատրյանը։ Այն կմեկնարկի հունիսի 14-ին և ունի 2000 ԱՄՆ դոլար մրցանակային ֆոնդ:

Մրցաշարին իրենց մասնակցությունն են հաստատել մոտ 300 շախմատիստ:

--0-- ԱՀ