ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցեց 2 միլիոնը

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 10, 24News

կորոնավիրուս

Կորոնավիրուսով վարակվածների ու մահերի թվով ԱՄՆ-ն շարունակում է մնալ աշխարհում առաջինը: Երկրում կա 2,045,549 վարակակիր, որից 114,148-ը մահացել է, 788,862-ը՝ ապաքինվել, ակտիվ վարակակիր է 1,142,539 մարդ: Հանձնած թեստերի թիվը երկրում 22,140,676 է (hիշեցնենք, որ ԱՄՆ-ի բնակչությունը 330,897,117 է):

Նշենք, որ հունիսի 9-ի՝ ժամը 09:30-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 7,3 միլիոնը, որից 413,733-ը մահացել է, 3,604,500-ը՝ ապաքինվել: Ակտիվ վարակակիրների թիվն աշխարհում 3,251,659 է, որից 54,026 մարդ կամ 2 %-ը ծայրահեղ ծանր վիճակում է:

Վարակակիրների թվով աշխարհում երկրորդ երկիրը Բրզիլիան է, երրորդը՝ Ռուսաստանի Դաշնությունը:

Կորոնավիրուսի վիճակագրական տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ:

--0—LՄ