ԲՀԿ-ն իշխանափոխություն անելու համար աջակցություն ու ռեյտինգ չունի․ Ռոմանոս Պետրոսյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 10, 24News     

Ռոմանոս

Համավարակի այս սպառնալիքի և արտակարգ դրության պայմաններում կառավարության հրաժարականի կոչ անել վարչապետին և կառավարությանն ինձ համար անհասկանալի է։ Այս մասին լրագրողներրի հետ ճեպազրույցում ասել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը։

«Ընկալելի կլիներ, երբ թիրախային, առարկայական քննադատություն հնչեր, կոնկրետ ծրագրային տարբերակներ առաջարկվեին», - ասել է նա։

Մարզպետը նշել է, թե հույս կա, որ ԲՀԿ-ն նոր քաղաքական մշակույթի շրջանակներում կվերափոխվի, բայց ակնկալիքները չադարացան։

Պետրոսյանը հավելել է, որ իշխանափոխության կոչերին թերահավատորեն է վերաբերում․

«ԲՀԿ-ն, գուցե իմ սուբյեկտիվ գնահատականով, հանրության շրջանում այդ աջակցությունն ու ռեյտինգը չունի՝ իշխանափոխություն կատարելու»։

--0—ՄՀ