Ինձ ծաղրելու, վախեցնելու փորձերից բացի՝ այլ զարգացում չեմ տեսել. Սմբատ Գոգյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 10, 24News

գոգյան

Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Մամուլում տեղեկություն է պտտվում, թե իբր ես փոշմանել եմ և որոշել եմ մնալ ու պաշտոնավարել ԲՈԿ-ում: Նշեմ, որ այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։ Մինչև ինձ աշխատանքից ազատելու հրամանի վավերացումն իմ պարտքն ու պարտականությունն եմ համարում գնալ աշխատանքի ու հնարավորինս բարեխղճորեն կատարել այն։ Խնդրում եմ այդ փաստը չխառնել փոշմանելու հետ»։

Գոգյանը հավելել է, որ հստակ նշել է իր հրաժարականի պատճառն ու դիմում գրելուն հաջորդող 27 օրերի ընթացքում բարձրացրած հարցերի պատասխանը չի ստացել. «Ինձ ծաղրելու, վախեցնելու փորձերից բացի՝ այլ զարգացում չեմ տեսել», - գրել է նա։

--0-- ՍՊ