Մահացած 3 երիտասարդները փորձել են Մեղրաձորի հանքի հորանից հանքաքարեր դուրս բերել. մարզպետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 10, 24News

ռոմանոս

«Նախնական տվյալներով՝ հունիսի 9-ի երեկոյան Մեղրաձոր համայնքի մոտակա չշահագործվող ոսկու հանքի հորանում երեք տղամարդ է մահացել»: Այդ մասին այսօր ԱԺ-ում լրագրողներին հետ զրույցում ասել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը։

«Իմ ունեցած տվյալներով՝ զոհերը Մեղրաձոր համայնքից են, երեք երիտասարդ են, ովքեր ինքնաշեն միջոցներով փորձ են արել մտնել հանքախորշեր և այնտեղից սիրողական հանքնաքարեր դուրս բերել», - պարզաբանել է նա։

Հարցին, թե արդյոք հանքախորշի տարածքում պահակակետ չպետք է լիներ, մարզպետը պատասխանել է․

«Քրեական գործ կհարուցվի և կպարզվի։  Ֆիզիկապես մի քանի տասնյակ մարած հանքախորշերի վրա պահակակետեր և հսկողություն դնելը դյուրին գործ չէ»։

--0-- ՍՊ