2019 թվականաին Երևանի կենդանաբանական այգուց կորած կակադու թութակը հայտնաբերվել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 10, 24News

կակադու

2019 թվականի սեպտեմբերի 3-ին կենդանաբանական այգուց կորել էր վարդագույն կակադու կամ գալա (լատ.՝ Eolophus roseicapilla) տեսակի թութակը։

2020 թ․ մարտ ամսին թութակը հայտնաբերվել էր, և երեկ՝ հունիսի 9-ին, ՀՀ ոստիկանության ու Երևանի կենդանաբանական այգու աշխատակիցների ջանքերով թութակը վերադարձել է այգի։

Այս մասին հայտնում է Երևանի կենդանաբանական այգու լրատվական կենտրոնը։

--0—LՄ