Հայաստանը ներառվել է խաղաղասիրության բարելավման աճ գրանցած 5 երկրների ցանկում. զեկույց

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 10, 24News

բանակ.

«Տնտեսության և խաղաղության ինստիտուտ» (Institute for Economics and Peace) վերլուծական կենտրոնը հրապարակել է «Խաղաղության համաշխարհային ցուցիչ 2020» զեկույցը (Global Peace Index 2020), որը ներառում է աշխարհի 163 երկրների տվյալներ:

Ըստ Զեկույցի՝ խաղաղասիրության մակարդակով աշխարհում առաջին տեղը զբաղեցնում է Իսլանդիան, 10-յալի մյուս երկրներն են Նոր Զելանդիան, Պորտուգալիան, Ավստրիան, Դանիան, Կանադան, Սինգապուրը, Չեխիան, Ճապոնիան, Շվեյցարիան:

Ըստ զեկույցի՝ 163 երկրներից 81-ը խաղաղասիրության մակարդակը բարձրացել է: Այդ երկրներից է Հայաստանը: Մեր երկրում խաղաղասիրության գլոբալ ինդեքսը կազմում է 2.135 կետ, այսինքն՝ 15 հորիզոնականով բարելավել է դիրքերը։ Ըստ ցուցակի՝ Հայաստանը զբաղեցնում է 99-րդ տեղը. այն հայտնվել է դեղինով նշված երկրների շարքում, որտեղ խաղաղասիրության մակարդակը գնահատվում է միջին։

Հայաստանը ներառվել է խաղաղասիրության մակարդակի բարելավման ամենաէական աճ գրանցած հինգ պետությունների ցանկում՝ զբաղեցնելով երկրորդ հորիզոնականը: Առաջինում Ադրբեջանն է, որը, ըստ զեկույցի, Հայաստանի հետ հարաբերությունների բարելավման արդյունքում է ամենանշանակալի առաջընթացը գրանցել:

«Վերջին խոշոր բաց հակամարտությունը 2 պետությունների միջև տեղի է ունեցել 2016 թ., երբ խախտվել է հրադադարի ռեժիմն ու այսպես կոչված «քառօրյա պատերազմի» հետևանքով 300-500 մարդ է սպանվել: Երեք տարվա հարաբերական անդորրից և 2017-2019 թթ. հրադադարից հետո ԼՂ հակամարտությունը կայունացել է»,-զեկույցում նշում են փորձագետները:

Նշենք նաև, որ վարկանշային աղյուսակը կազմվել է 3 ոլորտների տվյալների հիման վրա՝ անվտանգություն, ընթացիկ հակամարտություններ և ռազմականացում։փորձագետները 165 երկրներին տվել են գնահատական 1-5 բալանոց սանդղակով․ որքան միավորը ցածր է, այնքան երկիրն ավելի խաղաղասեր է։

1
1

--0—LՄ