ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 10, 24News
Սինգապուրում սկսվել են COVID-19-ի դեմ TY027 դեղամիջոցի կլինիկական փորձարկումները: Հետազոտության առաջին փուլին կընդգրկվի 23 առողջ մարդ, այնուհետև դեղամիջոցը կփորձարկվի նաև վարակակիրների շրջանում: Այդ մասին փոխանցում է ТАСС-ը՝ հղում անելով Tychan ընկերության տարածած հայտարարությանը։
Սինգապուրի ազգային համալսարանի բժշկական դպրոցի պրոֆեսորի հաղորդմամբ՝ դեղամիջոցը կարող է օգտագործվել նաև պայքարի միջոց վարակիչ հիվանդությունների լայն շրջանակում, այդ թվում նաև որպես կանխարգելիչ միջոց:
Նրա խոսքով՝ եթե COVID-19-ի դեմ իմունային դեղամիջոցի կլինիկական փորձարկումները հաջող ավարտվեն, ապա այն հնարավոր կլինի օգտագործել նաև աշխատանքի բերումով լայն սոցիալական շփումներ ունեցողների, ինչպես նաև ճամփորդների շրջանում:
--0-- ՍՊ