Բյուրեղավանի 25-ամյա բնակչի կողմից ընկերոջը դանակահարելու գործն ուղարկվել է դատարան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 10, 24News     

ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է Բյուրեղավան քաղաքի 25-ամյա բնակչի կողմից դիտավորությամբ ընկերոջ առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Քննությամբ  պարզվել է, որ Բյուրեղավան քաղաքի 25-ամյա բնակիչը, 2019 թվականի դեկտեմբերի 28-ին` ժամը 02:30-ի սահմաններում, Երևան քաղաքում գործող ռեստորաններից մեկի մուտքի դիմաց, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում իր մոտ գտնվող սուր կտրող-ծակող առարկայով դիտավորությամբ հարվածել է 25-ամյա ընկերոջ որովայնին՝ պատճառելով մարմանական ծանր վնաս:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝  Բյուրեղավան քաղաքի 25-ամյա  բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Վերջինիս նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: --0—ՄՀ