ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը վերահսկողական միջոցառումներ է իրականացրել Քանաքեռ-Զեյթունում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 10, 24News     

ստուգում

ՀՀ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը հունիսի 10-ին ՀՀ Ճանապարհային ոստիկանության հետ համատեղ ուժեղացված վերահսկողություն և մշտադիտարկումներ է իրականացրել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ հանրային տրանսպորտի գործունեության նկատմամբ Պարետի կողմից տրված ցուցումներին հետևելու և անվտանգության կանոնները պահպանելու նպատակով։  

«Իրականացված գործառույթների և մշտադիտարկման ընթացքում հատնաբերվել են տարբեր բնույթի խախտումներ և թերություններ։ Հիմնական խախտումները հետևյալն են՝ միկրոավտոբուսի առջևի նստատեղին ուղևորափոխադրումը կատարվել է միաժամանակ երկու ուղևորի նստեցումով, արձանագրվել են առանց դիմակի ուղևորների փոխադրման, սրահում ախտահանիչ հեղուկի բացակայության, ինչպես նաև գերբեռնված ուղևորափոխադրման դեպքեր։

Տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրում իրականացնողների դեպքում կրկին փոխադրումը կատարվել է վարորդի կողքին՝ ուղևորի նստեցումով, ինչպես նաև եղել են ուղևորներ, որոնք չեն կրել դիմակներ:

ՀՀ ՃՈ կողմից՝ պայմանավորված խախտումների բնույթով, կազմվել են համապատասխան վարչական արձանագրություններ։

Տեսչական մարմնի մասնագետների կողմից՝ վերահսկողությանը զուգահեռ, իրականացվել  են բացատրական և իրազեկման աշխատանքներ, տրվել պարտադիր կատարման ցուցումներ՝ թերությունները անհապաղ շտկելու և վերացնելու ուղղությամբ։

Միաժամանակ նշենք, որ մշտադիտարկումները և վերահսկողական աշխատանքներն ակտիվ կերպով իրականացվում են նաև մայրաքաղաքի այլ վարչական շրջաններում և  հանրապետության բոլոր մարզերում:

ՔՏՀԱ տեսչական մարմինը, ստեղծված իրավիճակից ելնելով, հորդորում է խստագույնս հետևել բոլոր ցուցումներին և անվտանգության կանոններին»,- ասված է կառավարության հաղորդագրությունում։

--0—ՄՀ