Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգելու միջնորդություն է ներկայացվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 10, 24News

սերժ

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եւ մյուսների գործով դատական նիստը հետաձգելու միջնորդություն է ներկայացվել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնել է Սերժ Սարգսյանի պաշտպաններից Ռուբեն Հակոբյանը։

Նշենք, որ Սերժ Սարգսյանի գործով կայացել է դեռեւս մեկ նիստ: Նախորդ նիստը եւս կորոնավիրուսի պատճառով հետաձգվել էր: Սարգսյանը մեղադրվում է պետական բյուջեից մոտ կես միլիարդ դրամի հափշտակությունը կազմակերպելու մեջ: Նա իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում:

--0-- ԱՀ