Կրկին կրակոցներ Երևանում. դպրոցներից մեկի բակից երիտասարդը տեղափոխվել է հիվանդանոց

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 10, 24News

կրակոցներ
Shamshyan.com-ի  տեղեկություններով՝ քիչ առաջ կրակոցներ են հնչել Երևանում: Հրազենային վնասվածքներով «Աստղիկ» բժշկական կենտրոն է տեղափոխվել երիտասարդ տղա:

Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը հիվանդանոց է տեղափոխվել Հարավարևմտյան թաղամասում գտնվող դպրոցներից մեկի բակից:

Ոստիկանությունը պարզում է դեպքի վայրն ու վիրավորի ինքնությունը:

--0-- ԱՀ