Երևանի բնակարաններից մեկում՝ հյուրասենյակի բազմոցին, հայտնաբերել է 69-ամյա կնոջ դի

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 11, 24News

դի.

Հունիսի 10-ին՝ ժամը 15:12-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Հալաբյան փողոցի թիվ 5 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և հյուրասենյակի բազմոցին հայտնաբերել Լիանա Բ․-ի դին (ծնվ․ 1951 թ․)։

--0—LՄ