Սարավանում բեռնատարը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել ճանապարհամերձ ձորակում

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 11, 24News

վթար

Հունիսի 10-ին՝ ժամը 18:35-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարավան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։      

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի 154-րդ կմ-ին «Առգե բիզնես» ՍՊԸ-ին պատկանող «Mercedes» մակնիշի (վարորդ՝ Մխիթար Գ․, ծնված 1961 թ.) բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել ճանապարհամերձ ձորակում:

Շտապօգնության աշխատակիցները վարորդին տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

Ավտոմեքենան ճանապարհի երթևեկելի գոտի դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:

--0—LՄ