Վրաստանում կորոնավիրուսով վարակման 1 նոր դեպք է հաստատվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 11, 24News  

կորոնավիրուս

Վրաստանում հունիսի 11-ի դրությամբ կորոնավիրուսի 1 նոր դեպք է հաստատվել։ Վարակման դեպքերի ընդհանուր թիվը 828 է։ Այս մասին հայտնում է կառավարության հատուկ Stopcov կայքը։

Ապաքինվել է 694 մարդ, մահացել՝ 13-ը։

Կարանտինային ռեժիմում է 3230 մարդ, ստացիոնարում՝ 285-ը։

--0—ՄՀ