Կոտայքում բախվել են Mercedes-ներ․ կան տուժածներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 11, 24News  

վթար

Հունիսի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11։20-ի սահմաններում Արզնի գյուղի 1-ին կմ հատվածում բախվել են Բյուրեղավան քաղաքի բնակիչներ՝ 51-ամյա Վ․ Ս․-ի վարած Mercedes մակնիշի և 35-ամյա Ա․ Հ․-ի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով Ա. Հ․-ի ուղևոր՝ Բյուրեղավան քաղաքի բնակիչ, 20-ամյա Լ․ Հ․-ն և Վ. Վ․Ս․-ի ուղևորներ՝ Բյուրեղավանի բնակիչներ՝ 3-ամյա Ա․Ա․-ն ու 1-ամյա Դ․Ա․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն։

--0—ՄՀ