Էրդողանը հայտարարել է, որ արտահերթ ընտրություններ չեն լինելու

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 11, 24News  

Էրդողան

Թուրքիայում վերջին շրջանում ակտիվացել են խոսակցությունները 2023-ի հունիսին նախատեսված նախագահական և խորհրդարանական ընտրությունները իշխանությունների նախաձեռնությամբ ավելի շուտ անցկացնելու մասին։  Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։

Այս խոսակցություններին առաջին անգամ անդրադարձել է Թուրքիայի և իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ հերքելով վաղաժամ ընտրությունների գնալու մասին լուրերը։ 

«Արտահերթ ընտրությունների հարց չկա։ Ինչու՞ ընտրություն անենք։ Ընտրությունները 2023-ին կանցկացվեն։ Բոլորը թող ըստ այդմ առաջ նայեն։ Արտահերթ ընտրությունների թեմայով միայն ընդդիմությունն է խոսում»,- նկատել է Էրդողանը։

Նշենք, որ Թուրքիայում բազմիցս եղել են դեպքեր, երբ իշխանությունը որոշել է հերթական ընտրությունները ժամկետից շուտ՝ իրենց ավելի հարմար պահի անցկացնել։ 

Նշենք, որ Թուրքիայում 2018-ի հունիսի 24-ին տեղի ունեցած վերջին համապետական ընտրությունները նույնպես անցկացվել են ժամկետից շուտ․ դրանք նախատեսված էին 2019-ին։   

--0—ՄՀ