Երևանում երկու օրով կասեցվել է 3 մանկապարտեզի գործունեությունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 11, 24News   

մանկապարտեզներ

Երկու օրով կասեցվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 90 և 94 մանկապարտեզների և Արաբկիր վարչական շրջանի թիվ 25 մանկապարտեզի գործունեությունը: 

Իրականացված ստուգայցերի ընթացքում այս մանկապարտեզներում հայտնաբերվել են հակահամաճարակային կանոնների պահպանման մի շարք խախտումներ, մասնավորապես`

երեք մանկապարտեզներն էլ ապահովված չեն եղել հոսող տաք ջրով,

արձանագրվել է սպասքի լվացման հաստատված կանոնների պահպանման թերացում,

մանկապարտեզներից մեկում խմբերի սանհանգույցներում աղբամաններ չեն եղել: 

--0—ՄՀ