Արարատում 32-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 12-ամյա տղային. երեխան հոսպիտալացվել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 11, 24News

1

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Մարգար Մարգարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում հունիսի 8-ին Արարատի մարզում տեղի ունեցած վրաերթի փաստով։ Այդ մասին հայտնում է  shamshyan.com-ը:

Ժամը 17։00-ի սահմանում Արարատի մարզի բնակիչ, 32-ամյա Տիգրան Գ.-ն Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի և Այվազովսկի փողոցների խաչմերուկում իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Արտաշատի բնակիչ, 12-ամյա Գոռ Մ.-ին։

Վարորդը փախուստի չի դիմել, իսկ վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն

--0—LՄ