Հայաստանի հավաքականը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում 102-րդն է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 11, 24News 

սպորտ

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան հրապարակել է ազգային հավաքականների ամենամսյա դասակարգման աղյուսակը։

Հայաստանի ազգային թիմը մնացել է նույն՝ 102-րդ տեղում: Նախորդ հրապարակումից հետո Հայաստանի հավաքականը հանդիպում չի անցկացրել և ունի 1213 վարկանիշային միավոր։

Առաջատարը Բելգիայի հավաքականն է։ Երկրորդ տեղում է Ֆրանսիան։ Եռյակը եզրափակում է Բրազիլիան։ Լավագույն տասնյակում են նաև Անգլիան, Ուրուգվայը, Խորվաթիան, Պորտուգալիան, Իսպանիան, Արգենտինան և Կոլումբիան։

--0--ԿԿ