ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանին պաշտոնավարման ավարտին շնորհակալագիր է տրվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 11, 24News  

Ջավադյան

ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի պաշտոնավարման ավարտի կապակցությամբ տեղի է ունեցել ԿԲ նախագահի հանդիպումը Հայաստանի բանկերի միության նախագահ Մհեր Աբրահամյանի հետ։

Հանդիպման շրջանակում ՀԲՄ նախագահը բանկային համակարգի անունից շնորհակալագիր է հանձնել Արթուր Ջավադյանին՝ Հայաստանի ֆինանսաբանկային համակարգի կայացման, զարգացման եւ միջազգային կառույցներում ինտեգրման գործում ներդրած նշանակալի ավանդի համար։

Արթուր Ջավադյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել համատեղ արդյունավետ եւ կառուցողական աշխատանքի համար՝ վստահություն հայտնելով, որ ԿԲ եւ ՀԲՄ միջեւ ձեւավորված գործընկերային կապերն այսուհետ եւս կծառայեն ի շահ եւ ի բարօրություն ֆինանսական համակարգի։  --0—ՄՀ