Բժշկասոցիալական փորձաքննություն անցած քաղաքացիների ՎԱԾ-երի ժամկետը երկարաձգվում է 1 տարով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 11, 24News  

բժշկասոցիալական

Անձի կամ նրա ներկայացուցչի դիմումի հիման վրա բժշկասոցիալական վերափորձաքննություններն իրականացվում են հատուկ ընթացա­կար­գով՝ պարզեցված եղանակով, առանց անձի զննության: Այդ ընթացակարգով փորձաքննված անձանց համար նոր ՎԱԾ՝ վերականգնողական անհատական ծրագիր, չի լրացվում: Փոխարենը՝ նախորդ տարվա ՎԱԾ-ի ժամկետը երկարաձգվում է մեկ տարով, մինչև հաջորդ փորձաքննություն։ Այս որոշումը ուժի մեջ է մեկ տարի ժամկետով: 

Նշենք, որ վերականգնողական անհատական ծրագրում կատարվող ցանկացած փոփոխության կամ նոր ՎԱԾ ստանալու համար քաղաքացին պետք է օբյեկտիվ զննություն անցնի, ուստի պարզեցված կարգով իրականացված փորձաքննությունների արդյունքում ՎԱԾ-ի փոփոխություն նախատեսված չէ:

Այդպիսով, եթե Կառավարության որոշմամբ հաշմանդամության սահմանման ժամկետը երկարաձգվում է, ապա նախորդ վարույթի շրջանակներում տրամադրված ՎԱԾ-ի ժամկետը նույնպես երկարաձգվում է՝ անկախ ՎԱԾ-ի վրա նշված ժամկետից: 

Նշենք, որ հաշմանդամության որոշման քաղվածքի հիման վրա հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվում են անվճար կամ արտոնյալ պայմաններով բժշկական ծառայություններ և դեղորայք: Այն դեպքում, երբ հաշմանդամության սահմանման ժամկետը լրանում է 2020 թ.-ի մարտ, ապրիլ կամ մայիս ամիսներին, այն կերկարաձգվի մինչև 2020 թ.-ի հուլիսի 1-ը: Սա նշանակում է, որ հաշմանդամության կարգավիճակով պայմանավորված արտոնությունները նույնպես պետք է տրամադրվեն անխափան՝ անկախ քաղվածքի վրա նշված ժամկետից:  --0—ՄՀ