Պարետի սահմանած նորմերի խախտման համար դադարեցվել է 2547 կազմակերպության գործունեությունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 11, 24News

․

Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով հունիսի 10-ի դրությամբ  կայացվել է  2547  կազմակերպության գործունեության  դադարեցման որոշում:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարությունից, նույն օրվա դրությամբ  իրականացվել է 26 196  ստուգում,  որից միայն 650-ը՝ նշված օրը:

Բոլոր ստուգվողներին տրամադրվել է խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ։

Ստուգումներն իրականացնում են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ կրթության տեսչական մարմինը և ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը։

--0--ԱՀ