Վարչապետը և բոլոր ուժերը պետք է վերանայեն հռետորաբանությունը. քաղաքական հիգիենայի կարիք կա

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 11, 24News 

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն արձանագրում է՝ 2018-ի քաղաքական իրադարձություններից հետո քաղաքական դաշտում, մշակութային փոփոխության առումով, դրական տեղաշարժ չի եղել:

24News-ի հետ զրույցում նա մտահոգություն հայտնեց՝ քաղաքականությամբ զբաղվող մարդկանց վարքագիծն ուղղակի կատաստրոֆիկ է:

«Վարչապետն ու քաղաքականությամբ զբաղվող բոլոր ուժերը պետք է վերանայեն հռետորաբանությունն ու բառապաշարը: Վերջերս սկսել եմ մի տերմին օգտագործել՝ քաղաքական հիգիենա, հիմա այդ հիգիենայի կարիքը կա: Գոտկատեղից ներքև ու կարմիրը գծերը հատող հայտարարություններին ի վերջո պետք է վերջ դնել»,- նշեց Թանդիլյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ